Չալըշըր. «Հայաստանի հավաքականին կարևոր խաղ է սպասվում, որը պետք է հաղթենք»

22:50   3 սեպտեմբերի, 2018

Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Անդրե Չալըշըրը Լիխտեյնշտեյնի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի խաղում կարող է պաշտոնական նորամուտը նշել ազգային ընտրանու կազմում: Մինչ այդ նա լրագրողների հետ կիսվեց իր սպասումներով:

«Շատ ուրախ եմ այստեղ լինելու համար: Առաջին անգամ եմ Հայաստանում: Ամեն ինչ պրոֆեսիոնալ կերպով է կազմակերպված:

Լիխտեյնշտեյնի դեմ կարևոր խաղ է սպասվում, որը պետք է հաղթենք: Դա անհրաժեշտ է մեզ: Պետք է նվիրված խաղանք ու չթերագնահատենք մրցակցին»:



© ARMFOOTBALL.COM