Աշոտ Բարսեղյան. «Ով շատ էր ցանկանում, նա էլ հաղթեց»

20:13   29 հուլիսի, 2018

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը մեկնաբանել է Հայաստանի սուպերգավաթի խաղում «Ալաշկերտից» կրած պարտությունը:

- Ի՞նչ կասեք խաղի մասին: Միգուցե թերագնահատել էիք մրցակցին:

- Չէինք թերագնահատել: Պարզապես, շատ վատ խաղացինք, պարտվեցինք: Ով շատ էր ցանկանում, նա էլ հաղթում է: Շնորհավորում եմ «Ալաշկերտին» ու ցանկանում եմ, որ եվրագավաթի խաղում հաղթեն:

- Ինչո՞վ էր պայմանավորված ցանկության պակասը, թիմը մոտիվացված չէ՞ր:

- Մի քիչ ցանկությունն էր, մի քիչ անհեթեթ գոլերը: Այդ ամենը ազդեց խաղի վրա: Ընդհանուր առմամբ, լավ չխաղացինք: 



© ARMFOOTBALL.COM