Մբապեն Աշխարհի առաջնությունում խաղում էր վնասվածքով

19:30   21 հուլիսի, 2018

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Աշխարհի առաջնությունում խաղում էր վնասվածքով, հաղորդում է  L'Equipe-ն։

Տեղեկացանք, որ երիտասարդ ֆուտբոլիստը կիսաեզրափակիչ ու եզրափակիչ հանդիպումներում վնասվածք է ունեցել։ Նա 1/2 եզրափակչի Բելգիայի դեմ խաղից առաջ անզգույշ շարժում է արել և մեջքի 3 ողերը վնասել է։ Նա սուր ցավեր է զգացել, բայց բժիշկների համատեղ ջանքերով կարողացել է խաղալ։ 

Հիշեցնենք, որ Աշխարհի չեմպիոնը կարողացել է ԱԱ-ում դառնալ 4 գոլի հեղինակ։ Նա մրցակցի դարպասը գրավել է նաև եզրափակիչ հանդիպմանը։



© ARMFOOTBALL.COM