Արեոլան Ֆրանսիայի հավաքականում յուրահատուկ ցուցանիշ է գրանցել

17:15   16 հուլիսի, 2018

ՊՍԺ-ի ու Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ալֆոնս Արեոլան յուրահատուկ ցուցանիշ է գրանցել, հաղորդում է matchtv.ru-ն։

Նա դարձել է Աշխարհի չեմպիոն, բայց Ֆրանսիայի ընտրանու կազմում երբևէ ոչ մի հանդիպում չի անցկացրել։ Հավաքականում նման ցուցանիշ ոչ ոք չի գրանցել։

ԱԱ-2018-ում խաղաժամանակ չեն ստացել Արեոլան ու պաշտպան Ադիլ Ռամին։ Վերջինս Ֆրանսիայի ընտրանու կազմում հանդես է գալիս 2010 թվականից ու ընդհանուր առմամբ 35 հանդիպում է անցկացրել։ Արեոլան դեռ իր դեբյուտային հանդիպումը չի անցկացրել հավաքականում։

 

ArmFootball-ն Աշխարհի առաջնության ընթացքը լուսաբանում է Ucom-ի աջակցությամբ։



© ARMFOOTBALL.COM