Տեղի է ունեցել ձմեռային պարալիմպիկ խաղերի բացումը. Հայաստանը մասնակցիցների թվում է

17:35   9 մարտի, 2018

Այսօր՝ մարտի 9-ին Փհենչհանում բացման արարողությունով մեկնարկեցին ձմեռային պարալիմպիկ խաղերը, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։

Միջազգային օլիմպիական կոմիտեի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ այն ռեկորդային է մասնակիցների թվաքանակի առումով: 6 մարզաձևերում հանդես կգա 48 երկրի 567 մարզիկ:

Բացման շքերթում Հայաստանի դրոշակակիրը դահուկորդ Ստասիկ Նազարյանն էր:

Ձմեռային պարալիմպիկ խաղերում առաջին անգամ ներկայացուցիչ կունենան Վրաստանը (2 մասնակից), Հյուսիսային Կորեան (2) եւ Տաջիկստանը (1):



© ARMFOOTBALL.COM