Ատլետ Լևոն Աղասյանը՝ Բալկանյան երկրների ձմեռային առաջնության հաղթող

13:56   19 փետրվարի, 2018

Ստամբուլում անցկացվեց ատլետիկայի Բալկանյան երկրների մեծահասակների ձմեռային 23-րդ առաջնությունը, որին մասնակցեց Հայաստանի հավաքականի 11 մարզիկ, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Եռացատկորդ Լևոն Աղասյանը 16 մ 35 սմ արդյունքով ոսկե մեդալ նվաճեց՝ գերազանցելով Բուլղարիայի ներկայացուցիչներին: 23-ամյա կապանցին ընթացիկ մրցաշրջանում հասցրել է հաղթել նաև Ղազախստանում կայացած միջազգային մրցաշարում:

Երվանդ Մկրտչյանը 1500 մետր վազքում դարձել է բրոնզե մեդալակիր:



© ARMFOOTBALL.COM