«Շիրակը»՝ Հայաստանի սուպերգավաթակիր

20:53   24 սեպտեմբերի, 2017

Հայաստանի սուպերգավաթի համար խաղում հանդիպեցին երկրի չեմպիոն Երևանի «Ալաշկերտն» ու գավաթակիր Գյումրիի «Շիրակը»:

Հանդիպման ելքը վճռվեց խաղի վերջնամասում: 80-րդ րոպեին Մուսա Բակայոկոն բացեց հաշիվը, 90-րդ րոպեին աչքի ընկավ Մարտուն Մխիթարյանը:

Այսպիսով, «Շիրակը» իր պատմության մեջ 5-րդ անգամ դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր:

Հայաստանի սուպերգավաթ.

«Շիրակ» - «Ալաշկերտ» 2-0

գոլերը՝ Բակայոկո 80, Մխիթարյան 90



© ARMFOOTBALL.COM