«Ալաշկերտ» - ԲԱՏԷ հանդիպումը կսպասարկեն սլովակ մրցավարները

12:22   16 հուլիսի, 2017

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի` Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» և Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի միջև պատասխան հանդիպումը կսպասարկի սլովակական մրցավարական բրիգադը, հաղորդում է հայկական ակումբի պաշտոնական կայքը:

Գլխավոր մրցավարն է Պետեր Կրալովիցը, ում եզրերում կօգնեն Միրոսլավ Բենկոն և Էրիկ Վայսը: Չորրորդ պաշտոնյան է Պավոլ Սունյարը:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտ» — ԲԱՏԷ խաղը կկայանա հուլիսի 18-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին:



© ARMFOOTBALL.COM