U-21. Euro-2017. Անգլիան ոչ-ոքի խաղաց Շվեդիայի հետ, Լեհաստանը պարտվեց Սլովակիային (VIDEO)

12:28   17 հունիսի, 2017

Լեհաստանում մեկնարկել է մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Մեկնարկային օր պայքարի մեջ են մտել A խմբի թիմերը:

Շվեդիան ու Անգլիան գոլեր չեն խփել, թեև 81-րդ րոպեին շվեդները կարող էին հաղթանակ կորզել, բայց Լինուս Վալքվիստը վրիպեց 11 մետրանոցից:

Մյուս խաղում տանտերերի հավաքականը 1-2 հաշվով զիջեց Սլովակիային:



© ARMFOOTBALL.COM