Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

00:41   1 հունվարի, 2017

Ավարտվեց 2016թ.-ը և իր մեկնարկը վերցրեց 2017-ը:

ArmFootball.com-ի աշխատակազմը սրտանց շնորհավորում է բոլորին, Նոր Տարում ցանկանում առողջություն, սեր, երջանկություն և նորանոր նվաճումներ: Թող իրականան Ձեր բոլոր նվիրական երազանքները:

2016թ.-ին հայ մարզիկները բազմաթիվ հաջողություններ ունեցան, ունեցանք օլիմպիական խաղերի չեմպիոն, մեդալակիրներ, Հայաստանի ֆուտբոլի հավաքականն էլ, թեև տարվա ընթացքում քիչ ուրախացրեց, բայց տարվա վերջին խաղում անմոռանալի հաղթանակ պարգևեց իր երկրպագուներին: Թող 2017թ.-ին այդ հաջողությունները բազմապատկվեն, իսկ բոլոր անհաջողություններն էլ մնան նախորդ տարում:

Շնորհակալություն ենք հայտնում, որ մեզ հետ էիք ամբողջ 2016թ.-ի ընթացքում: Մենք հպարտ ենք, որ Ձեզ պես ընթերցողներ ունենք: Մենք էլ խոստանում ենք շարունակել լուսաբանել հայկական սպորտի կարևոր իրադարձությունները: 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:



© ARMFOOTBALL.COM