Անտուան Գրիզման. «Եվրո-2016-ի ժամանակ գործակալիս ասացի, որ չանհանգստացնի ինձ»

22:15   23 սեպտեմբերի, 2016

Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը հայտարարել է, որ Եվրո-2016-ի ժամանակ ՊՍԺ-ն ցանկանում էր բանակցել իր հետ:

-ՊՍԺ-ն ցանկանում էր խոսել ինձ հետ, բայց քանի որ դա Եվրո-2016-ի ժամանակ էր, ես ասացի իմ գործակալին, որ ոչինչ չեմ ցանկանում լսել:

Ասացի նրան. «Չեմ ուզում, որ հիմա բանակցես ինձ, «Ատլետիկոյի» կամ ՊՍԺ-ի հետ և մի անհանգստացրու ինձ: Բայց ես գիտեմ, որ ՊՍԺ-ն շատ էր հետաքրքրվում ինձնով,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:



© ARMFOOTBALL.COM