Ըմբշամարտ. UWW-ն երեք տարով որակազրկել է ի նշան անարդար մրցավարության դեմ բողոքի մրցագորգի վրա հանված մարզիչներին (VIDEO)

14:58   22 սեպտեմբերի, 2016

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) որակազրկել է մոնղոլ երկու մարզիչներին, ովքեր Ռիոյի օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մինչև 65 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի գոտեմարտից հետո հանվել էին հենց մրցագորգի վրա ի նշան անարդար մրցավարության դեմ բողոքի:

Մոնղոլ Մանդախնարան Գանզորիգը մրցամարտի ավարտից վարկյաններ առաջ հաղթում էր Ուզբեկստանի ներկայացուցիչ Իխտիյոր Նովրուզովին, բայց վերջին վայրկյաններին մրցավարները մեկ միավոր շնորհեցին ուզբեկց մարզիկին, ինչի շնորհիվ վերջինս հայտնվեց հաղթողի դիրքում:

Մոնղոլ մարզիչների բողոքները արդյունք չտվեցին, մրցամարտի ելքը մնաց նույնը, իսկ մարզիչներին դժվարությամբ դուրս բերեցին գորգից:

Այժմ UWW-ն որոշել է 3 տարով որակազրկել երկու մարզիչներին` գլխավոր մարզիչ Ցոգտբայար Ցերենբաատորին և նրա օգնական Բյամբարինչեն Բայարաային, իսկ Մոնղոլիայի ըմբշամարտի ֆեդերացիան տուգանվել է 50 հազար շվեյցարական ֆրանկով: Միևնույն ժամանակ որոշում է կայացվել չորակազրկել մոնղոլ մարզիկներին UWW-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելուց:



© ARMFOOTBALL.COM