Բռցնքամարտ. Միշա Ալոյանի դոպինգ-ստուգումը դրական արդյունք է ցույց տվել

15:24   15 սեպտեմբերի, 2016

Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Միշա Ալոյանի դոպինգ-թեստը դրական արդյունք է ցույց տվել օլիմպիական խաղերի ժամանակ, հայտնում է «Спорт-Экспресс»-ը:

Այս մասին պարզ է դարձել, երբ Fancy Bears հակերական խումբը հերթական փաստաթղթերն է հրապարակել:

Հավելենք, որ Միշա Ալոյանը Ռիոյում 52 կգ քաշային կարգում դարձել է արծաթե մեդալակիր: 



© ARMFOOTBALL.COM