Ռիո-2016. Պարալիմպիկ խաղեր. Ծանրամարտ. Գրետա Վարդանյանը զբաղեցրեց 5-րդ տեղը (VIDEO)

22:36   10 սեպտեմբերի, 2016

Ռիո-դե-Ժանեյրոյում շարունակվում են 2016 թվականի պարալիմպիկ խաղերը: Այսօր մրցահարթակ է դուրս եկել գյումրեցի ծանրորդուհի Գրետա Վարդանյանը:

55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցրել է 5-րդ տեղը՝ հաջող կատարելով բոլոր երեք մոտեցումները:

Գրետա Վարդանյանին են ենթարկվել 90, 95 և 96 կգ-ոց ծանրաձողերը:



© ARMFOOTBALL.COM