Ոսկու ակնկալիք Ռիոյից. Երկրաշարժից փրկված Գրետայի օլիմպիական նպատակը (VIDEO)

20:22   30 օգոստոսի, 2016

Ռիո դե Ժանեյրոյում կայացած օլիմպիական խաղերից մեր հավաքականը վերադարձավ 4 մեդալով` 1 ոսկե և 3 արծաթե: Բարձր հարկի ոսկի սպասում ենք նաև սեպտեմբերի 7-ին կրկին Ռիոյում կայանալիք պարալիմպիկ խաղերի մեր մասնակից` ծանրորդուհի Գրետա Վարդանյանից: Գրետան Ռիո կմեկնի սեպտեմբերի 3-ին: Մեր ծանրորդուհին մրցասպարեզ դուրս կգա ամսի 10-ին:

Գրետա Վարդանյանի մասին պատմող տեսանյութը՝

«ՑԱՅԳ» մարզային հեռուստաընկերության

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն այսօր հանդիպել է գյումրեցի ծանրորդուհի Գրետա Վարդանյանին: Բացի մարզպետից, մարզուհուն հաջողություն ու հաղթական վերադարձ են մաղթել նրա ընկերները, ինչպես նաև Շիրակի մարզի սպորտի և մշակույթի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը: Մասնագետները վստահ են, որ Գրետա Վարդանյանը կարող է լավ արդյունք ցույց տալ Ռիո դե Ժանեյրոյում, մնում է ձեռք բերել անհրաժեշտ մարզավիճակը: 

Գրետա Վարդանյանից սպասելիքների ու հնարավարությունների մասին պատմող տեսանյութը՝

«ՑԱՅԳ» մարզային հեռուստաընկերության



© ARMFOOTBALL.COM