Անցած տարում պաշտոնապես գրանցված տրանսֆերային գործարքների արժեքը կազմել է 4,1 միլիարդ դոլար

09:51   14 հունվարի, 2015

ՖԻՖԱ-ի տրանսֆերների գրանցման բաժինը (TMS) հրապարակել է անցած տարում իրականացված տրանսֆերային գործարքները: Ըստ հայտարարության բոլոր գործարքները միասին կազմել են 4,1 միլիարդ դոլար: Այս մասով առաջատարն են անգլիական ակումբները, որոնք 2014 թվականին տրանսֆերների վրա ծախսել են մոտ 1,2 միլիորադ դոլար:

Ֆուտբոլային գործակալաներին եւ ֆուտբոլիստների այլ ներկայացուցիչներին վճարված գումարների ընդհանուր արժեքը կազմել է 236 միլիոն դոլար: Բացի այդ, ՖԻՖԱ-ն անցնող տարում ավելի քան 1500 հայտ է ստացել ակումբներից, որոնք ցանկացել են խաղացողներ հրավիրել արտասահմանից: ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ համակարգում չեն եղել «Բարսելոնայից» ֆուտբոլիստները, ինչքն էլ ստիպել է  ՖԻՖԱ-ին համապատասխան քայլեր կիրառել:

 



© ARMFOOTBALL.COM