Ինչո՞ւ Հոլանդը չի տեղափոխվել ՄՅՈւ. Բացատրել է նրա հայրը

00:33   27 մարտի, 2020

«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Ալֆ-Ինգե Հոլանդը, ով Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հայրն է, պատմել է, թե ինչու նրա որդին չի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Հայտնի չէ, թե նրա խաղն ինչպես կստացվեր այլ ակումբներում: Միգուցե, նույնպես լավ կլիներ: Բայց կոնկրետ պատասխան երբեք չենք ստանա:

Հարկավոր է այնտեղ տեղափոխվել, որտեղ քեզ սպասում են բոլորը, այլ ոչ թե միայն մարզիչը: Կարծում եմ` կարևորը դա է:

Նաև էական է` տվյալ ակումբն ի՞նչ արդյունքների է հասել վերջին 5-10 տարիներին և ո՞ր ուղղությամբ է շարժվում»,- TV2 եթերում ասել է նորվեգացին:

Նշենք, որ հունվարին «Ռեդ Բուլ Զալցբուրգից» «Բորուսսիա» տեղափոխվելուց հետո Հոլանդը 10 խաղում 11 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում կատարել:



© ARMFOOTBALL.COM