Գաբրիել. «Ցանկանում եմ խաղալ ԱՊԼ-ում»

00:58   18 փետրվարի, 2020

«Լիլի» պաշտպան Գաբրիելը հարղազրույց է տվել Telesport-ին և հայտարարել, որ ցանկանում է խաղալ Անգլիայի առաջնությունում։

«Ցանկանում եմ հետագայում հանդես գալ ԱՊԼ-ում, բայց այժմ չեմ ցանկանում մեկնաբանել տարբեր շշուկները»,- ասել է բրազիլացին։

Նշենք՝ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Արսենալը»։



© ARMFOOTBALL.COM