«Տոտենհեմը» վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց «Ասթոն Վիլայից» (VIDEO)

20:03   16 փետրվարի, 2020

ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս մրցեց «Ասթոն Վիլայի» հետ և հաղթեց 3-2 հաշվով։

9-րդ րոպեին Տոբի Ալդերվեյրելդը գրավեց սեփական դարպասն ու դաշտի տերերն առաջ անցան հաշվի մեջ, բայց 27-րդ րոպեին Տոբին ուղղեց իր սխալն ու հավասարեցրեց հաշիվը։ Առաջին խաղակեսի վերջնամասում՝ ավելացված 2-րդ րոպեին, Սոն Հյուն-Մինը 11 մետրանոց իրացրեց, բայց Ռեյնան հարվածը ետ մղեց։ Այնուամենայնիվ, անդրադարձի արդյունքում գնդակը հայտնվեց կրկին Սոնի մոտ, ով առաջ մղեց լոնդոնցիներին։ 53-րդ րոպեին Բյորն Էնգելսը կրկին հավասարություն մտցրեց հաշվի մեջ, բայց խաղի վերջին վայրկյաններին՝ ավելացված 4-րդ րոպեին, Սոնը դուբլ ձևակերպեց՝ դառնալով խաղի հերոսը։

Այսպիսով, «Տոտենհեմը» տարավ 3-րդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 40 միավոր և բարձրացավ 5-րդ տեղ։ «Ասթոն Վիլան» 25 միավորով 17-րդն է։



© ARMFOOTBALL.COM