Ինչպես է «Արարատ-Արմենիան» երկու խաղում 10 գոլ խփել (VIDEO)

11:04   27 հունվարի, 2020

Կիպրոսում հավաք անցկացնող «Արարատ-Արմենիան» երեկ երկու խաղ է անցկացրել: Վարդան Մինասյանի թիմը նախ 9:1 հաշվով ջախջախել է Կիպրոսի երկրորդ դիվիզիոնի «Ակրիտասին», ապա 1:0 հաշվով առավելության է հասել Պաֆոս քաղաքի հավաքական թիմի նկատմամբ:

Առաջին խաղում հատկապես գեղեցիկ են ստացվել Զաքարիա Սանոգոյի և Ռոչդի Աչենտեի գոլերը: Իսկ թիմի նորեկ Յուսուֆ Օտուբանյոն առաջին գնդակն է խփել երևանցիների կազմում:

Պաֆոսի դարպասը միակ գոլը հեղինակել է Կոջո Ալֆոնսը:

Հայաստանի չեմպիոնը ներկայացրել է այդ երկու խաղերի գոլերի տեսանյութը: 



© ARMFOOTBALL.COM