Պաշտոնական. «Լոռիից» լեգիոներ է հեռացել

14:58   27 հունվարի, 2020

«Լոռին» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրն Ալեխանդրո Պուերտասի հետ։ Այդ մասին հայտնում է վանաձորցիների մամուլի ծառայությունը:

Իսպանացի կիսապաշտպանը հայկական թիմի կազմում մասնակցել էր 4 հանդիպման։

«Լոռի ՖԱ»-ն շնորհակալություն է հայտնել Պուերտասին կատարած աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի համար։

Ավելի վաղ կիսապաշտպանը ցանկություն էր հայտնել տեղափոխվել այլ երկրի առաջնություն:



© ARMFOOTBALL.COM