Կամո Հովհաննիսյանը նոր ակումբում մասնակցել է լեհական թիմի հետ խաղին

21:52   26 հունվարի, 2020

Ղազախական «Կայրաթը» ընկերական հանդիպման շրջանակում ուժերը չափեց լեհական «Լեգիայի» հետ խաղին և զիջեց 0-2 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանն իր նոր թիմի կազմում ամբողջական հանդիպում անկացրեց։

Հիշեցնենք, որ Կամոն «Կայրաթի» ֆուտբոլիստ պաշտոնապես դարձել է հունվարի 11-ին։ Թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունվարի 28-ին։ Մրցակիցը կլինի Կիևի «Դինամոն»։



© ARMFOOTBALL.COM