«Արարատ-Արմենիան» օրվա երկրորդ հաղթանակը տարավ

21:28   26 հունվարի, 2020

«Արարատ-Արմենիան» Կիպրոսում ուսումնամարզական հավաք է անցկացնում։

Հայկական ակումբը ստուգողական խաղի շրջանակում մրցեց տեղի «Պաֆոս» ՖԱ-ի հետ և հաղթեց նվազագույն՝ 1-0 հաշվով։ Խաղի միակ գոլը խփել է Կոջոն։

Հիշեցնենք, որ այսօր արարատցիները ևս մեկ ընկերական հանդիպում են անցկացրել՝ ջախջախիչ հաշվով հաղթանակ տանելով «Ակրիտասի» նկատմամբ։



© ARMFOOTBALL.COM