«Արարատ-Արմենիան» հաղթել է կիպրական թիմին հայկական ֆուտբոլին ծանոթ հաշվով

15:57   26 հունվարի, 2020

Կիպրոսում իր ուսումնամարզական հավաքն անցկացնող «Արարատ-Արմենիան» ստուգողական հանդիպում է անցկացրել տեղի «Ակրիտաս Խլորակա» թիմի հետ, որը հանդես է գալիս Կիպրոսի երկրորդ դիվիզիոնում:

Հայկական թիմը հաղթել է 9-1 հաշվով: Դուբլի հեղինակ է դարձել Մայլսոն Լիման, մեկական անգամ աչքի են ընկել Զակարիա Սանոգոն, Անջելո Մենզեսը, Արմեն Նահապետյանը, Գոռ Մալաքյանը, Հովհաննես Հարությունյանը, Ռոչդի Աչենտեն և թիմի նորեկ Յուսուֆ Օտուբանյոն:



© ARMFOOTBALL.COM