41 խաղում 41 գոլ խփած ֆուտբոլիստը տեղափոխվեց հանրահայտ ակումբ

14:40   24 հունվարի, 2020

«Սլովանի» հարձակվող Անդրաժ Շպորարը դարձել է «Սպորտինգի» ֆուտբոլիստ:

Լիսաբոնցիները հայտնել են սլովենացու հետ 5 տարվա պայմանագիր կնքելու մասին: Նրա համար սահմանվել է 60 միլիոն եվրոյի հրաժարագին:

Ոչ պաշտոնական տվյալներով` տրանսֆերը կազմել է 6 միլիոն եվրո:

Շպորարը վերջին ժամանակահատվածում առանձնացել է անչափ բարձր արդյունավետությամբ: Սլովակիայի թիմի կազմում նա վերջին 1,5 տարում անցկացրած 41 խաղում 41 գոլ է խփել:



© ARMFOOTBALL.COM