«Արարատ-Արմենիան» մանրամասներ է հայտնել Պաշովի տրանսֆերի մասին

11:40   23 հունվարի, 2020

«Արարատ-Արմենիայի» աջ պաշտպան Գեորգի Պաշովը երեկ հայտարարել էր ղազախական «Ժետիսուի» հետ պայմանագիր կնքելու մասին:

Այսօր երևանյան ակումբը պաշտոնապես հաստատեց բուլղարացու հեռանալը և մանրամասներ հայտնեց գործարքի մասին: 29-ամյա ֆուտբոլիստը մինչև ամառ գործող պայմանագիր ուներ Հայաստանի չեմպիոնի հետ, սակայն կողմերը որոշել են խզել այն:

Այսպիսով, Պաշովը «Ժետիսուին» միացել է ազատ խաղացողի կարգավիճակով:

«Արարատ-Արմենիայի» կազմում Գեորգին մասնակցել է 45 խաղի, որոնցում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:



© ARMFOOTBALL.COM