Պաշտոնական. «Նյուքասլը» «Շալկեից» ֆուտբոլիստ է վարձակալել

22:02   21 հունվարի, 2020

«Շալկեի» ալժիրցի կիսապաշտպան Նաբիլ Բենտալեբը կարիերան կշարունակի ԱՊԼ-ում։

«Նյուքասլը» վարձակալել է 25-ամյա ֆուտբոլիստին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Կաչաղակները» հնարավորություն կունենան ամռանը գնել Նաբիլին։

25-ամյա խաղացողը «Տոտենհեմի» սան է։ Ալժիրի հավաքականում 35 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 5 գոլի հեղինակ, իսկ «Շալկեում» ընթացիկ մրցաշրջանում դաշտ դուրս չի եկել։



© ARMFOOTBALL.COM