«Ուրարտու» - «Վեստ Արմենիա» ընկերական խաղում խոշոր հաշիվ գրանցվեց (VIDEO)

18:50   21 հունվարի, 2020

Այսօր՝ հունվարի 21-ին, «Ուրարտուն» տանը մրցեց «Վեստ Արմենիայի» հետ և հաղթեց խոշոր՝ 4-1 հաշվով։

Առաջին գոլը խփեցին հյուրերը Ռուսլան Մամաևի օգնությամբ, բայց Արամ Բարեղամյանը 11 մետրանոցից հավասարեցրեց հաշվիը, Էրիկ Պետրոսյանն առաջ մղեց «Ուրարտուին», Կարեն Մելքոնյանն ավելի զգալի դարձրեց առավելությունը, իսկ 4-րդ գոլը հեղինակեց «Ուրարտուում» փորձաշրջան անցնող ֆուտբոլիստ, ում անունը չի նշվում։



© ARMFOOTBALL.COM