Հայտնի է` Հայաստանի հավաքականի որ ֆուտբոլիստն է արժանացել «FAF համակրանք» մրցանակին

17:57   21 հունվարի, 2020

Հայաստանի հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» ուլտրասը (FAF) հայտնել է 2019 թվականի արդյունքներով «FAF համակրանք» մրցանակի հաղթողին: FAF-ի հայաստանաբնակ, արցախաբնակ, ինչպես նաև արտերկրի բոլոր անդամների մասնակցությամբ քվեարկության միջոցով հաղթող է ճանաչվել Կամո Հովհաննիսյանը։

 Նոմինացիան ավանդական է և այն անցկացվում է 11-րդ տարին անընդմեջ։ Ընտրությունը կատարվում է հետևյալ չափորոշիչներով. ֆուտբոլիստ ով աչքի է ընկել հավաքականի կազմում անմնացորդ նվիրվածությամբ, ցուցաբերել է հարգանք երկրպագուների հանդեպ, կամ ինչ որ գործողություններով, արարքներով արժանացել է հարգանքի և համակրանքի՝ անցնող տարվա ընթացքում:

Կամոյին մրցանակը կհանձվի FAF-ի երևանյան առաջիկա հավաքի ժամանակ:



© ARMFOOTBALL.COM