Տեր-Զաքարյանի «Մոնպելյեն» գավաթային խաղում ջախջախեց «Կանին»

23:33   19 հունվարի, 2020

Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Մոնպելյեն» տանը մրցեց «Կանի» հետ։

Դաշտի տերերը կարողացան 5 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ «Կանը» 43-րդ րոպեից սկսած խաղում էր 10 հոգով, բայց մինչև այդ 3 գոլ էր ընդունել։

Այսպիսով, հայազգի մասնագետ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորությամբ «Մոնպելյեն» հեշտությամբ 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց։



© ARMFOOTBALL.COM