«Բավարիան» ջախջախեց «Հերտային»` մոտենալով առաջատարին (VIDEO)

20:42   19 հունվարի, 2020

Բունդեսլիգայի 18-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցեց «Հերտայի» հետ և հաղթեց 0-4 հաշվով։

60-րդ րոպեին Տոմաս Մյուլլերը բացեց հաշիվը, 73-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին 11 մետրանոցից կրկնապատկեց այն, 2 րոպե անց Տյագո Ալկանտարան հաշիվը դարձրեց խոշոր, իսկ խաղի վերջակետը 84-րդ րոպեին դրեց Իվան Պերիշիչը։

«Բավարիան» վաստակեց 36 միավոր և բարձրացավ երկրորդ տեղ՝ առաջատար «Լեյպցիգին» զիջելով 4 միավորով։ «Հերտան» 19 միավորով 14-րդն է։



© ARMFOOTBALL.COM