«Միլանը» դրամատիկ խաղում տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը (VIDEO)

18:57   19 հունվարի, 2020

Իտալիայի Ա սերիայի 20-րդ տուրում «Միլանը» տանը մրցեց «Ուդինեզեի» հետ և հաղթեց 3-2 հաշվով։

6-րդ րոպեին Յենս Լարսենն առաջ մղեց հյուրերին, 48-րդ րոպեին Անտե Ռեբիչը հավասարեցրեց հաշիվը, 72-րդ րոպեին Տեո Էրնանդեսն առավելությունը թեքեց դաշտի տերերի կողմը, 85-րդ րոպեին Կևին Լազանյան կրկին հավասարեցրեց հաշիվը, բայց խաղավերջում՝ ավելացված 3-րդ րոպեին, Ռեբիչը դուբլ ձևակերպեց՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։

Այսպիսով, «Միլանը» տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 28 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։ «Ուդինեզեն» 24 միավորով 14-րդն է։



© ARMFOOTBALL.COM