Փայլուն վերջաբան. Ֆուտզալի Հայաստանի հավաքականի տպավորիչ հաղթանակը

19:35   18 հունվարի, 2020

Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ֆուտզալի Հայաստանի հավաքականի ու Մոլդովայի ընտրանու միջև երկրորդ ընկերական խաղը: Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հաղթեց 5:1 հաշվով:

Առաջին կեում արձանագրվեց 1:1 հաշիվը: Տանտերերի կազմում հաշիվը բացեց Սարգիս Մարգարյանը, սակայն քիչ անց Սերգեյ Նիկոլացիուսը պատասխան գոլը խփեց:

Հավասար հաշիվը պահպանվեց մինչև խաղավարտ, որը հայկական թիմը փայլուն անցկացրեց և չորս րոպեում 4 գոլ խփեց: Աչքի ընկան Սարգիս ՆասիբյանըԱնդրանիկ ԿարապետյանըԴավիթ Ասլանյանը և Սարո Գալստյանը:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի հավաքականը մոլդովական թիմին հաղթել էր 3:2 հաշվով:



© ARMFOOTBALL.COM