«Շալկեն» մտավ լավագույն քառյակ՝ Մ. «Բորուսիային» զրկելով առաջատար դառնալու շանսից (VIDEO)

01:25   18 հունվարի, 2020

Բունդեսլիգայի 18-րդ տուրում «Շալկեն» տանը մրցեց Մյունխենգլխադբախի «Բորուսիայի» հետ և հաղթեց 2-0 հաշվով։

48-րդ րոպեին Սուատ Սերդարը բացեց հաշիվը, իսկ 58-րդ րոպեին Միխաել Գրեգորիչը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

Այսպիսով, Դևիդ Վագների թիմը վաստակեց 33 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական, իսկ «Բորուսիան» մնաց 35 միավորով և երկրորդն է՝ առաջատար «Լեյպցիգին» զիջելով 2 միավորով։



© ARMFOOTBALL.COM