ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Դիլիջանը» խզել է պայմանագրերը մեծ քանակությամբ խաղացողների հետ

23:01   17 հունվարի, 2020

Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Դիլիջանը» իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարել է, որ փոխադարձ համաձայնությամբ խզվել է 10 ֆուտբոլիստների հետ պայմանագրերը։

Այսպիսով, ակումբը ճանապարհել է Սեմյոն Մուրադյանին, Դավիթ Մարկոսյանին, Մկրտիչ Չոբանյանին, Էդուարդ Մելքոնյանին, Կաու Էդուարդո Գոգենհանին, Գարո Էդուարդ Բալյանին, Վիլլիամ Թոմսոնին, Ալդո Սալազար Գուերաին, Մահան Շահարխիզ Արաբանին, Վագներ Գդիկիան Բարրետտոիին։



© ARMFOOTBALL.COM