Sport24. Ռուսաստանի առաջնության ֆուտբոլիստը տեղափոխվել է «Փյունիկ»

09:32   16 հունվարի, 2020

«Տամբովի» դարպասապահ Վլադիմիր Սուգրոբովը դարձել է «Փյունիկի» ֆուտբոլիստ: Sport24.ru-ն տեղեկացնում է, որ հայկական ակումբը կես տարով վարձակալել է 23-ամյա ֆուտբոլիստին:

Ռուս խաղացողն ամռանն էր միացել «Տամբովին», երբ այդ թիմը Ռուսաստանի ուժեղագույն լիգայի ուղեգիր էր նվաճել: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է միայն «Տոմի» դեմ գավաթային խաղին, որում նրա թիմը պարտվել է 0:4 հաշվով:

Հիշեցնենք, որ «Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչը նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին է:



© ARMFOOTBALL.COM