Գաել Անդոնյանը մարզվում է Ֆրանսիայում լուրջ նպատակներ ունեցող հայկական թիմում

13:59   14 հունվարի, 2020

Հայաստանի հավաքականի թեկնածու Գաել Անդոնյանն «Այաչոյից» հեռանալուց հետո կարող է կարիերան շարունակել «Մարտիկ» թիմում: 24-ամյա ֆուտբոլիստը մարզվում է Ֆրանսիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող հայկական այդ թիմում, տեղեկացնում է lamarseillaise.fr-ն:

«Մարտիկը» ֆինանսավորում է ստացել Երևանի «Արարատի» համասեփականատեր Վարդան Սրմաքեշից: Ակումբը 600 հազար եվրո պարտք է ունեցել, սակայն արդեն մի մասը մարել է: Այդ մասին պատմել է ակումբի նախագահ Արմեն Ներսիսյանը:

Չորրորդ դիվիզիոնի D ենթախմբում 16 տուրերից հետո «Մարտիկն» ընթանում է հինգերորդ տեղում, սակայն ընդամենը 3 միավորով է զիջում առաջատարին: Ակումբի առջև խնդիր է դրված բարձրանալ երրորդ դիվիզիոն, այնուհետև մեկ տարի անց` երկրորդ:

Այժմ գրեթե 100-ամյա պատմություն ունեցող ակումբը դիտարկում է թիմի կազմը համալրելու հնարավորություններ:



© ARMFOOTBALL.COM