Համբարձումյանի «Էնոսիսը» 10-խաղյա ձախողումից հետո հաղթեց առաջնությունում

00:08   14 հունվարի, 2020

Կիպրոսի առաջին դիվիզիոնի 16-րդ տուրում «Էնոսիսը» տանը մրցեց «Դոկսայի» հետ և հաղթեց նվազագույն՝ 1-0 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի եզրային պաշտպան Հովհաննես Համբարձումյանն ամբողջական հանդիպում անցկացրեց։

Նշենք, որ «Էնոսիսն» առաջնությունում չէր հաղթել 10 խաղ անընդմեջ։ Թիմը վաստակեց 11 միավոր և նախավերջին՝ 11-րդ տեղում է։ Հաջորդ հանդիպումը կանցկացնեն հունվարի 19-ին, «ՆԵԱ Սալամիսի» հետ։



© ARMFOOTBALL.COM