Էդգար Բաբայանի գործակալ. «Առաջարկի ենք սպասում Բունդեսլիգայից, հետաքրքրություն կա Ռուսաստանից»

15:36   13 հունվարի, 2020

Հայաստանի հավաքականի և դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանի գործակալ Կոյկու Կագլարը պատմել է, թե 24-ամյա ֆուտբոլիստը կարիերան շարունակելու ինչ տարբերակներ ունի:

«Ռուսաստանից հետաքրքրություն կա: Իհարկե, կքննարկենք այնտեղի տարբերակները, բայց մենք դեռ առաջարկի ենք սպասում Բունդեսլիգայից»,- sport24.ru-ի հետ զրույցում ասել է Կագլարը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Բաբայանի ծառայություններով հետաքրքրված է «Ուրալը»: Նրան ցանկանում ենք ձեռք բերել նաև դանիական «Ռանդերսը» և ղազախական «Կայրաթը»:



© ARMFOOTBALL.COM