KazFootball. Տիգրան Բարսեղյանը պայմանագիր ստորագրեց «Աստանայի» հետ և թիմի հետ մեկնեց Պորտուգալիա

13:28   13 հունվարի, 2020

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը դարձել է «Աստանայի» ֆուտբոլիստ:

KazFootball.kz-ն վստահեցնում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել Ղազախստանի չեմպիոնի հետ:

Աղբյուրը նշում է, որ Բարսեղյանն «Աստանայի» հետ արդեն մեկնել է Պորտուգալիա, որտեղ թիմը հավաք է անցկացնելու և ընկերական մրցաշարի մասնակցելու:

Հիշեցնենք, որ 2019 թվականը Տիգրանն անցկացրել է ղազախական «Կայսարում», որին օգնել է երկրի գավաթակիր դառնալ: Նա ընդգրկվել է Ղազախստանի 3 լավագույն ֆուտբոլիստների թվում:



© ARMFOOTBALL.COM