Գեղամ Ղադիմյանը կարող է վերադառնալ «Կարպատներ»

16:53   12 հունվարի, 2020

Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Ղադիմյանը կարող է տեղափոխվել ուկրաինական «Կարպատներ»:

Ղադիմյանը հանդես է գալիս Երևանի «Ալաշկերտում», սակայն չի կարողանում ամրապնդվել մեկնարկային կազմում:

«Կարպատների» երկրպագուների կայքը հայտնում է, որ Ղադիմյանը հունվարի 13-ից կսկսի մարզվել Լվովի թիմի կազմում և բուժզննում կանցնի:

Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը 2016-2017թթ.-ը հանդես է եկել «Կարպատներում»:



© ARMFOOTBALL.COM