«Այաքսը» դուրս մնաց ՉԼ-ից, անգլիական և իսպանական ակումբները կշարունակեն պայքարը (VIDEO)

02:09   11 դեկտեմբերի, 2019

Չեմպիոնների լիգայի H խմբի վերջին տուրում «Այաքսն» Ամստերդամում նվազագույն՝ 0-1 հաշվով զիջեց «Վալենսիային»։

Իսպանական ակումբի միակ գոլը 24-րդ րոպեին խփեց Ռոդրիգոն։ Խաղավերջում՝ ավելացված 3-րդ րոպեին «չղջիկների» կազմից ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Գաբրիելը։

Տուրի մյուս խաղում «Չելսին» 2-1 հաշվով Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիդջ» ստադիոնում հաղթեց ֆրանսիական «Լիլին»։

19-րդ րոպեին Տեմի Աբրահամը բացեց հաշիվը, 35-րդ րոպեին Սեզար Ասպիլիկուետան կրկնապատկեց այն, իսկ 78-րդ րոպեին Լոիկ Ռեմին կրճատեց հաշվի տարբերությունը։

Այսպիսով, «Վելսնսիան» և «Չելսին» վաստակեցին 11 միավոր, բայց առաջին տեղով խմբից դուրս եկավ իսպանական թիմը։ «Այաքսը» 10 միավորով երրորդն է, իսկ «Լիլն» ունի մեկ միակվոր և զբաղեցրեց վերջին հորիզոնականը։



© ARMFOOTBALL.COM