Մեսսիի հեթ-տրիկը և Սուարեսի գլուխգործոցը. «Բարսելոնան» հաղթեց «Մալյորկային» (VIDEO)

01:57   8 դեկտեմբերի, 2019

Իսպանիայի Լա լիգայի 16-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոուում» ընդունեց «Մալյորկային» և հաղթեց խոշոր՝ 5-2 հաշվով։

7-րդ րոպեին Անտուան Գրիզմանն առաջ մղեց դաշտի տերերին, իսկ 17-րդ րոպեին Լիոնել Մեսսին կրկնապատկեց հաշիվը։ 35-րդ րոպեին Բուդիմիրին հաջողվեց «թրջել» հաշիվը, բայց 51-րդ րոպեին Մեսսին դուբլ ձևակերպեց, իսկ 2 րոպե անց Լուիս Սուարեսը կրնկով հրաշալի գոլ խփեց։ Անդրե Բուդիմիրը 64-րդ րոպեին դարձավ դուբլի հեղինակ, որին 83-րդ րոպեին Պատասխանեց Մեսսին՝ իր հաշվին հեթ-տրիկ գրանցելով։

Այսպիսով, «Բարսելոնան» միավորներով հավասարվեց «Ռեալին» (34) և դարձավ առաջատար, իսկ «Մալյորկան» մնաց 14 միավորով և զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։



© ARMFOOTBALL.COM