170 միլիոն եվրո. «Բարսելոնան» նոր պայմանագիր է կնքել իր տաղանդի հետ (PHOTO)

12:48   5 դեկտեմբերի, 2019

«Բարսելոնան» հայտարարել է հարձակվող Ասումանե Ֆատիի հետ նոր պայմանագիր կնքելու մասին:

Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը և հնարավորություն ունի երկարացվել ևս երկու տարով:

17-ամյա ֆուտբոլիստի համար սահմանվել է 170 միլիոն եվրոյի հրաժարագին, որը կբարձրանա մինչև 400 միլիոն, երբ պայմանագորւմ ուժի մեջ մտնեն չափահաս ֆուտբոլիստի և գլխավոր թիմի մշտական անդամի համար սահմանված կետերը:

Հիշեցնենք, որ Ֆատին կատալոնական ակումբի սանն է: Նա «բլաուգրանային» է միացել 10 տարեկանում:



© ARMFOOTBALL.COM