«Նոան» հաղթեց «Արարատին»` միանալով չեմպիոնական պայքարին (VIDEO)

15:59   2 դեկտեմբերի, 2019

Հայաստանի առաջնության 15-րդ տուրում «Նոան» «Նաիրի» մարզադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Արարատին»:

Ընդմիջման գնալուց վայրկյաններ առաջ Բենիկ Հովհաննիսյանի փոխանցումից հետո Մաքսիմ Մայրովիչը գլխի հարվածով բացեց հաշիվը:

71-րդ րոպեին րոպեին տանտերերի պաշտպան Միխայիլ Կովալենկոն անհիմն ձեռքով խաղի համար երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց խաղադշտից: Այնուամենայնիվ, տանտերերը նույնիսկ 10 ֆուտբոլիստով կարողացան ամրապնդել հաղթանակը: 85-րդ րոպեին Մայրովիչ-Դեոբալդ կոմբինացիան եզրափակեց փոխարինման մտած Դմիտրի Լավրիշևը:

«Նոան» վաստակեց 24 միավոր մնաց վեցերորդ տեղում, սակայն արդեն ընդամենը 4 միավորով է զիջում առաջատար «Լոռիին»: «Արարատը» 27 միավորով չորրորդ տեղում է:

 



© ARMFOOTBALL.COM