Չալըշըր. «Հայաստանի հավաքականը մոտ էր եզրափակիչ փուլ մտնելուն, բայց չենք հիասթափվում»

12:57   18 նոյեմբերի, 2019

Եվրո-2020-ի ընտրականփ ուլի վերջին` Իտալիայի դեմ արտագնա խաղից առաջ ասուլիսին մասնակցել է Հայաստանի հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը և կարծիք հայտնել մի քանի հարցերի շուրջ:

«Իմ մարզավիճակը լավ է: Վերականգման համար որոշակի ժամանակ ունեցանք այս 2 օրվա ընթացքում: Կարծում եմ` լավ վիճակում ենք մոտեցել վաղվա խաղին:

Մի քանի լավ հաղթանաներ ենք տարել և մոտ էինք եզրափակիչ փուլ որակավորվել: Չենք հիասթափվում և կարող ենք Իտալիայի դեմ արժանապատիվ խաղալ:

Իտալիայի հետ նախորդ խաղն այնպիսին չէր, որ հասկանայինք ինչն ենք ճիշտ անում և ինչը` սխալ: Մենք առջևում էինք 1:0 հաշվով, հետո հաշիվը հավասարվեց, իսկ մենք մնացինք 10 ֆուտբոլիստով: Իտալացիների դեմ նույնիսկ 11-ով դժվար կլիներ, իսկ 10-ով ավելի բարդացավ և նրանք կարողացանք հաղթանակ տոնել»,- ասել է 29-ամյա ֆուտբոլիստը:



© ARMFOOTBALL.COM