«Գանձասար» - «Ուրարտու». Առաջին խաղակեսում երկու գոլ գրանցվեց (VIDEO)

15:58   8 նոյեմբերի, 2019

Բարձրագույն խմբի 13-րդ տուրում ընթանում է «Գանձասար-Կապան» - «Ուրարտու» հանդիպումը: Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1:1 է:

23-րդ րոպեին Գևորգ Օհանյանի վաստակած 11-մետարնոց հարվածը հստակորեն իրացրեց Գեղամ Հարությունյանը, իսկ 39-րդ րոպեին անկյունայինից Եվգենի Կոբզարի փոխանցումը գլխի հարվածով եզրափակեց Սեմյոն Սինյավսկին:



© ARMFOOTBALL.COM