«Մանչեսթեր Յունայթեդն» ու ևս 4 թիմ ապահովել են Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիրը

10:49   8 նոյեմբերի, 2019

Եվրոպա լիգայի խմբային փուլում կայացել են չորրորդ տուրի հանդիպումները: Դրանց հետևանքով հայտնի են դարձել 5 թիմեր, որոնք առաջինն են նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր:

A խմբում «Սևիլյան» 5:2 հաշվով հաղթել է «Դյուդելանժին» և 12 միավորով ապահովել ոչ միայն փլեյ-օֆֆի ուղեգիրը, այլ նաև առաջին տեղը:

Հաջորդ փուլ են անցել նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Բազելը», «Սելթիկը» և «Էսպանյոլը»:



© ARMFOOTBALL.COM