Կլոպը նշել է, թե ում է համարում աշխարհի լավագույն մարզիչը

01:23   8 նոյեմբերի, 2019

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, թե ում է համարում այս պահին աշխարհի լավագույն մարզիչը։

«Ես շատ եմ հարգում Պեպ Գվարդիոլային։ Նրան վաղուց գիտեմ և ինձ համար շատ կարևոր է մրցակցել նրա հետ։

Ինձ համար նա լավագույն մարզիչն է աշխարհում և հնարավորություն ունենք հաղթել նրա թիմին։ Դա շատ դժվար է, բայց կարող ենք իրագործել։ Գվարդիոլայի նկատմամբ միայն հարգանք եմ տածում»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի շրջանակում «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա այս կիրակի՝ նոյեմբերի 10-ին։



© ARMFOOTBALL.COM