«Բարսելոնայի» ֆուտբոլիստը գերխոշոր առաջարկից է հրաժարվել

17:08   1 նոյեմբերի, 2019

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը հրաժարվել է կարիերան շարունակել Չինաստանում:

Չիլիացին երկու տարվա առաջարկ է ունեցել «Շանհայ ՍԻՊԳ»-ից: 32-ամյա ֆուտբոլիստին տարեկան «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) 10 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկվել, հայտնում է FC Inter News-ը:

Գործարքում նաև համաձայնագիրը մեկ տարով երկարաձգելու հնարավորություն է նախատեսված եղել:

Միաժամանակ նշվում է, որ «Ինտերը» պատրաստվում է վարձակալել Վիդալին: Կատալոնական ակումբը նրա տրանսֆերը 15 միլիոն եվրո է գնահատում:



© ARMFOOTBALL.COM